Քաղաքական նկատառումներից ելենով՝ Ռուսաստանը հակված չէ հանձնել հանցագործին: Այդ մասին այսօր՝ հունվարի 15-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ անդրադառնալով Գյումրիի ողբերգական դեպքին:
Նրա խոսքով՝ 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայողի գործի շուրջ առկա է իրավական կոլիզիա (բախում): «Մի կողմից մի դրույթ կա այն մասին, թե ինչպես պետք է դատապարտվի հանցագործություն իրագործած մարդը: Մյուս կողմից, այնտեղ հանձնման մասին ոչ մի խոսք չկա: Եթե նրան բռնեին հայ ոստիկանները, ապա այդ դեպքում, ըստ այդ համաձայնության, կարող էին դատել մեզ մոտ», - նշել է Իսկանդարյանը: Ըստ Ռուսաստանի Սահմանադրության, ռուսները չեն կարող հանձնել այդ մարդուն: «Քաղաքական նկատառումներից ելնելով՝ կարծում եմ, որ Ռուսաստանը հակված չէ հանձնել հանցագործին: Դա բավականին ընդհանուր երեւույթ է, շատ երկրներ գրեթե երբեք չեն հանձնում հանցագործներին», - նշել է քաղաքագետը:
Ավելի վաղ NEWS.am-ը գրել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում ընտանիքի 6 անդամներին գտել են սպանված: Նրանց վրա հրազենային վնասվածքներ են եղել: Սպանվածներից հինգը չափահաս են եղել, մեկը՝ մանկահասակ երեխա: Սպանության մեջ մեղադրվում է ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը: Նրան հայտնաբերել են հայ-թուրքական սահմանի մոտ:




























