Գյումրիում դաժանաբար սպանված Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների մարմիններն, այս պահին դուրս բերվեցին Գյումրիի Սուրբ Նշան եկեղեցուց եւ տեղափոխվեցին Շիրակի գերեզմանատուն:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ եկեղեցու բակն ու հարակից տարածքներն աննախադեպ բազմամարդ են: Ավետիսյաններին վերջին հրաժեշտը տալու են գնացել ոչ միայն հազարավոր գյումրեցիներ, այլեւ Հայաստանի մայրաքաղաքի եւ տարբեր քաղաքների բազմաթիվ բնակիչներ:
Ավելի վաղ NEWS.am-ը գրել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում ընտանիքի 6 անդամներին գտել են սպանված: Նրանց վրա հրազենային վնասվածքներ են եղել: Սպանվածներից հինգը չափահաս են եղել, մեկը՝ մանկահասակ երեխա: Սպանության մեջ մեղադրվում է ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը: Նրան հայտնաբերել են հայ-թուրքական սահմանի մոտ:
.jpg)
(3).jpg)
(1).jpg)
.jpg)
(1).jpg)
(4).jpg)




























