Հունվարի 14-ին, ժամը 19.30-ին, Եղվարդի խճուղում իրար են բախվել «Ֆոլքսվագեն» մակնիշի 2 ավտոմեքենա, որից հետո ավտոմեքենաներից մեկը բախվել է մայթեզրին կայանված «ՎԱԶ-21051» մակնիշի ավտոմեքենային:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Ֆոլքսվագեն»-ներից մեկի ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























