Ամերիկացի երկու ժայռագնացներ՝ 36-ամյա Թոմի Կոլդուելը եւ 30-ամյա Քեւին Յորգենսոնը, հաղթահարել են Քալիֆորնիայի Յոսեմիթի ազգային այգու Էլ Կապիտան 900 մ-անոց ժայռը: Վերելքի բացառիկությունն այն է, որ տղամարդիկ այն իրականացրել են առանց հատուկ սարքավորումների:

Աշխարհի ամենախոշոր լեռնային բարձունքներից մեկը ժայռագնացները սկսել են մագլցել դեկտեմբերի 27-ից: Բարձրացել են միանգամայն զառիթափ Լուսաբացի պատի կողմով, իրենց հետ չեն վերցրել ոչ մի պարագա, որ սովորաբար օգտագործում են էքստրեմալները:  Միայն պարան են օգտագործել, որը կօգներ փրկել իրենց կյանքը ընկնելու դեպքում: Նախկինում նման աքայլի ոչ ոք չէր համարձակվել  դիմել, փոխանցում է Lifenews-ը:

Թոմին եւ Քեւինը մագլցել կարողացել են մայրամուտից հետո. Ցերեկը ձեռքները քրտնում էին, իսկ դա ընկնելու վտանգով է հղի: Սակայն նրանց 17-օրյա ուղու ընթացքում նաեւ այլ դժվարություններ են եղել: Յորգենսոնը վնասել է մատները՝ ժայռի ածելու պես սուր ելուստներով: Այդ պատճառով նա ստիպված երկու օր տեղում կանգնած է անցկացրել: Գործընթացն արագացնելու համար նա բժշկական հատուկ ժապավեն է օգտագործել եւ նույնիսկ սոսինձ: