Ֆիլադելֆիայում տաքսու վարորդը ընդամենը 1 րոպե տեւած ուղեւորության համար մոտ հազար դոլար թեյավճար է ստացել հաճախորդից: Տարօրինակ դեպքը տեղի է ունեցել դեռ դեկտեմբերի 13-ին, հաղորդում է NBC-ի հեռուստաընկերությունը:
Տաքսու վարորդը՝ Ումար Մեյգան, իր բլոգում գրել է, որ անհայտ հաճախորդը մի փոքր հարցուփորձ է արել վարորդի կյանքից եւ գնահատել մեքենայի սրահի մաքրությունը: Ընդամենը երկու կիլոմետր ճանապարհի համար, որի գումարը կազմել է 4 դոլար, հաճախորդը վճարել է 990 դոլար, որից հետո արագորեն դուրս է եկել մեքենայից: Մեյգան փորձել է գտնել առատաձեռն ուղեւորներին, որպեսզի հայտնի, իր կարծիքով, թյուրիմածության մասին: Ի պատախան՝ ուղեւորը միայն ժպտացել եւ հաճելի տոներ մաղթել, հայտնում է «ՏԱՍՍ»-ը:
Տաքսոպարկի ղեկավարությունը, որտեղ աշխատում է Մեյգան, «Գաղտնի Սանտայի» մասին տեղեկությունը տեղաղրել է սոցկայքերում:




























