Ֆրանսիայում վերջին հրաժեշտն են տալիս մեկ շաբաթ առաջ Charlie Hebdo շաբաթաթերթի խմբագրության վրա հարձակման ժամանակ զոհված ծաղրանկարիչներ Ժորժ Վոլիսնկու եւ Բերնար Վերլյակի թաղումները:
Ֆրանս Պրես գործակալության տվյալներով՝ 80-ամյա Վոլինսկու դիակիզման արարողությունը տեղի կունենա Պեր-Լաշեզի գերեզմանատանը: Նրա աճյունասափորը կպահպանվի Փարիզի Մոնպարնասի գերեզմանատանը:
57-ամյա Տինյուսի հրաժեշտի արարողությունը տեղի է ունեցել Մոնտրեյի քաղաքապետարանում: Սգո միջոցառմանը մի քանի հարյուր մարդ է ներկա գտնվել: Ծաղրանկարիչը կթաղվի Փարիզի Պեր-Լաշեզ գերեզմանատանը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Ֆրանսիայում ահաբեկչությունները շարքը սկսվել էր հունվարի 7-ին երգիծական շաբաթաթերթ ի խմբագրության վրա հարձակումից: Հունվարի 8-ին մայրաքաղաքի ծայրամասում հարձակվել էին ոստիկանի վրա: Հաջորդ օրը չարագործները պատանդներ էին վերցրել Փարիզում եւ Դամարտեն ան Գոելում: Երեք օրում զոհվել էր 17 մարդ, որոնցից երեքը՝ ոստիկան: Հունվարի 9-ի հատուկ գործողության ընթացքում երեք ահաբեկիչներ ոչնչացվել էին:




























