ԱՄՆ-ում մահացել է Դարել Հյու Ուինֆիլդը, ով 20 տարի շարունակ Մալբորո ընկերության դեմքն է եղել եւ 1960-1980-ական թվականներին քարոզել է ծխելը՝ դա ներկայացնելով որպես իսկական տղամարդկանց զբաղմունք:
Հաղորդվում է, որ Մալբորոյի կովբոյը 85 տարեկան էր: Նա մահացել է Վայոմինգ նահանգի Ռիվերթոն քաղաքի իր տանը: Մահվան պատճառները չեն նշվում:
Leo Burnett գործակալությունը, որը ծխախոտային հսկայի գովազդային արշավի հեղինակն է, ծխախոտի գովազդի համար որոշակի արտաքինով՝ իսկական կովբոյների է ընտրել: Ըստ Informing-ի, Ուինֆիլդին նկատել են Վայոմինգի արեւմուտքում գտնվող ռանչոներից մեկում աշխատելու ժամանակ:
Հարկ է նկատել, որ Մալբորո ընկերության արտադրանքը տարբեր տարիներին տարբեր մոդելներ են գովազդել: Նրանցից շատերը վախճանվել են շնչառական համակարգի հետ կապված խնդիրների պատճառով:




























