Լոս-Անջելեսում ոստիկանությունը տարօրինակ հանցագործություն է հետաքննում: Գլխավոր կասկածյալը երկու մետրանոց կոկորդիլոսն է, իսկ զոհերը՝ երկու կատուները, հայտնում է Reuters-ը:

Կոկորդիլոսին հայտնաբերել են Լոս-Անջելեսի արվարձանում տեղակայված տներից մեկի բակում: Գիշատչի կողքին գտնվել են կատուների դիերը: Ոստիկանությունը կասկածում են, որ վերջիններիս սատակացրել է կոկորդիլոս:

Պարզվել է, որ վտանգավոր գիշադիչը պատկանում է տեղացի բնակչուհիներից մեկին: Նա պատմել է, որ ավելի վաղ կենդանին պատկանել է իր ամուսնուն, սակայն վերջինսմահացել է անցած տարի, հայտնում է Slavicsac.com-ը:

Լոս-Անջելեսի ոտիկանությունը սկսել է միջադեպի լայնամասշտաբ հետաքննություն է սկսել: Իրավապահները կասկածում են, որ կենդանու տերերը որսացել են հարեւան փողոցների կատուներին եւ դրանով կերակրել գիշատիչ կենդանուն:

Կոկորդիլոսի տերերն այս մեղադրաքները կտրականապես ժխտում են: Նրանք պնդում են, որ Ջեքսոնը սնվել է հավով եւ հոթ դոգով եւ երբեք «կենդանի» ոչինչ չի կերել: Կոկորդիլոսին տեղափոխել է Լոս-Անջելեսի կենդանաբանական այգի: