Ստամբուլի քաղաքապետարանը դեկտեմբերի 22-ից մինչեւ 2015-ի մարտի 25-ը Թաքսիմի  հանրապետական արվեստի ցուցասրահում կազմակերպել է ցուցահանդես նվիրված Առաջին համաշխարհային պատերազմին, սակայն ամբողջովին հայերին դավաճան ներկայացնող ցուցանմուշներից է կազմված։

Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոսը»-ը,  թեեւ Ստամբուլի քաղաքապետարանի ցուցահանդեսը նվիրված է Առաջին համաշխահային պատերազմին, սակայն ներկայացված ցուցանմուշները՝ գրքերը, թերթերը լուսանկարներն ու փաստաթղթերը հիմնականում թշնամանք ու ատելություն են հրահրում հայերի դեմ։

1908 թվականից Էշրեֆ Էդիփ ֆերգանի եւ Մեհմեդ Աքիֆ Էրսոյի կոմից հրատատարակվող Sebilürreşad ամսագրի 281-րդ համարում հայերի հանդեպ թշնամանք է սերմանվում. «Ինչպես բոլոր տեղերում, այստեղ եւս մուսուլմանները աղքատության եւ թշվառության մեջ են։ Ամբողջ առեւտուրն ու արհեստները հայերի ձեռքն է։ Ինչքան էլ, որ հողը մուսուլմանների ձեռքին է, հայերն են իրենց ամբարները լցնում։  Մուսուլմաններն աշխատում են բավորների պես, իսկ փողերը հոսում է հայերին»։

Ցուցադրված մի շարք թերթերում էլ հայերը ներկայացված են որպես դավաճաններ։ Իսկ օրինակ Tanin պարբերականի 1915-ի օգոստոսի 17-ի հրապարակման մեջ գրել է, թե հայերը Էրզրումի շրջանում մուսուլմանների դեմ կոտորածներ են իրականացնում։