Ղրղզստանի սահմանապահները կրակ են բացել ղրղըզա-ուզբեկական պետական սահմանը խախտողների ուղղությամբ, հայտարարել է Ղրղզստանի հասարակայնության եւ լրատվության կապերի պետական ծառայության պետ Գյուլմիրա Բորուբաեւան: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ղրղըզա-ուզբեկական պետական սահմանագծի գրեթե մեկ քառորդը սահմանազատված չէ, ինչն էլ սահմանին դառնում է մշտական հակամարտությունների պատճառ: Վերջին երեք տարիների ընթացքում այստեղ մի քանի տասնյակ միջադեպեր են գրանցվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Բորուբաեւայի խոսքով՝ փոխհրաձգության ընթացքում սահմանախախտներից մեկը վիրավորվել է, իսկ մյուսները ձերբակալվել են ուզբեկական սահմանապահների կողմից:
Երկու երկրների պետական սահմանապահ ծառայությունների ղեկավարությունների միջեւ ձեռքբերված պայմանավորվածության համաձայն, որսորդական հրացանը փոխանցվել է միջադեպի վայր ժամանած ուզբեկ սահմանապահներին:


























