Սիրիայի արտգործնախարար Վալիդ Ալ Մուալեմը եւ Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգը քննարկել են ահաբեկչության դեմ պայքարի աշխուժացման հարցեր:
Սիրիայի ՍԱՆԱ գործակալությունը փոխանցում է, որ կողմերը նշել են միջազգային համախմբման կարեւորությունը ահաբեկչության դեմ պայքար հարցում եւ խորհրդարանականների դերը՝ դրա վտանգավորությունը մեկնաբանելու մեջ: Ըստ զրուցակիցների՝ ահաբեկչությունը սպառնում է Մերձավոր Արեւելքի եւ ողջ աշխարհի անվտանգությանն ու կայունությանը: Սիրիայի արտգործնախարարն ուշադրությունը սեւեռել է աշխարհի երկրների խորհրդարանականներին ամենուր կատարվող իրական իրադարձությունների մասին տեղեկացնելու անհրաժեշտության վրա, մասնավորապես՝ համընդհանուր դավադրության մասին, որին ենթարկվում է Սիրիան:




























