Մյանմարի Կաչին նահանգում Կաչինի անկախության բանակի եւ կառավարական զորքերի միջեւ փոխ հրաձգության պատճառով շրջափակված է 2 հազարից ավելի մարդ, հայտնում է The Global New Light of Myanmar թերթը:
Ըստ թերթի՝ բախումը հրահրվել է տրանսպոտի նախարարի ավտոշարասյան վրա ապստամբների հարձակման հետեւանքով: Կաչինի անկախության բանակի մարտիկները պատանդ են վերցրել երեք ոստիկանի՝խլելով զենքն ու զինամթերքը, փոխանցում է Lenta-ն:
Հրաձգության գոտում հայտնվածներից մի քանի հարյուրը Չինաստանի քաղաքացիներ են: ՉԺՀ-ի իշխանություններից պաշտոնական տեղեկատվություն չի ստացվել Մյանմարի հակամարտության գոտում հայրենակիցների ճշգրիտ թվի մասին: Կաչինի ապստամբենրի բանակի հրամանատարը հայտարարել է, որ Չինաստանի բոլոր քաղաքացիները կտարհանվեն անվտանգ վայր: Սակայն նա հավելել է, որ կառավարական զորքերի անդադար կրակոցները ներկայումս թույլ չեն տալիս տարհանում իրականացնել: Շրջափակված մարդկանց վիճակի մասին տեղեկություն դեռ չկա:




























