Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները, հունվարի 17-ին, ժամը 14.30-ին, բերման են ենթարկվել 38-ամյա Արտյոմ Մ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա հունվարի 17-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի /ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը/ 2-րդ մասի եւ 244 հոդվածի /ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը/ մեղադրանքներով:




























