Երեւանում հունվարի 18-ի գիշերը դանակահարություն է տեղի ունեցել, որն ավարտվել է մահով: NEWS.am-ի տեղեկություններով, քաղաքի Աբելյան փողոցի 3-րդ շենքի մուտքերից մեկում երեք երիտասարդների միջեւ կենցաղային վեճ է ծագել, որի ժամանակ նրանցից մեկը դանակով հարվածներ է հասցրել մյուս երկուսին:

Դանակահարողը եղել է 27-ամյա Գագիկ Գ.-ն, որը դանակահարել է 28-ամյա Արմանին եւ 27-ամյա Վազգենին:

Արմանը վնասել է միայն ձեռքը, իսկ Վազգենը հարվածներ է ստացել կրծքավանդակի եւ թիկունքի շրջանում եւ մահացել:

Մեր տեղեկությունը հաստատեցին ոստիկանությունում, որտեղ նշեցին, որ դեպքի հանգամանքները պարզվում են, քննություն է կատարվում:

Նշենք նաեւ, որ դանակահարողը հենց այդ շենքի բնակիչ է: