«Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի մահվան 8-րդ տարելիցի կապակցությամբ այսօր` հունվարի 19-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, կլինի հավաք, այնուհետեւ լուռ քայլերթ: Այս մասին Facebook սոցիալական կայքում բացվել է միջոցառման իրազեկման էջ:

«Արդեն 8 տարի է անցել այն օրվանից, երբ Հրանտ Դինքը սպանվեց իր իսկ թերթի խմբագրության առջ: 2007-ից մինչ 2015-ն ընկած ութ տարիների անցան արդարության սպասումով ու պահանջով: Ավելին, այս նույն սպասումով ու պահանջով է անցել նա 1915-ին հաջորդող հարյուրամյակը: Ժամը 17:00-ին կհավաքվենք Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, որտեղից էլ կսկսվի լուռ քայլերթ դեպի Օպերա: Սա Հրանտ Դինքի հիշատակին նվիրված առաջին հանրային արարողությունն է Երանում,  հույս ունենք, որ շատերը կմիանան մեզ»,- ասված է խմբում: