Եվրամիության անդամ-երկրների արտգործնախարարները երկուշաբթի Բրյուսելում կքննարկեն Ֆրանսիայում զինյալների հարձակման ու Բելգիայում ջիհադիստական խմբի բացահայտման հարցերը: Ակնկալվում է, որ նախարարները կքննարկեն ահաբեկչական սպառնալիքին պատասխանելու եւ անվտանգության ոլորտում փոխգործակցությունը ուժեղացնելու հետ կապված հարցեր:
Օրակարգում նաեւ ներառված է Ռուսաստանի նկատմամբ ԵՄ-ի դիրքորոշումը վերանայելու հարցը: ԵՄ-ի Արտաքին կապերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի կողմից պատրաստված փաստաթղթում առաջարկվում է մի շարք հարցերի (այդ թվում՝ Սիրիայի, Իրաքի, «Իսլամական պետության») շուրջ աստիճանաբար վերականգնել Մոսկվայի հետ փոխգործակցությունը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Փաստաթղթում առաջարկվում է առանձնանցնել «Ղրիմի հետ կապված պատժամիջոցները» եւ «Ուկրաինայի արեւելքի ապակայունացման հետ կապված պատժամիջոցները»: Ակնկալվում է, որ այս մարտավորությունը անընդունելի կլինի ԵՄ-ի որոշ անդամ-երկրների համար, որոնք այն կարող են համարել է Ղրիմի բռնակցման հետ լուռ համաձայնություն:



























