Լրացավ Սյունիքի մարզում 2000թ.-ին վթարի ենթարկված ուղղաթիռի անձնակազմի եւ ռազմական բժիշկների մահվան 15-րդ տարելիցը:

Հունվարի 19-ին «Ռազմական բժիշկների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության անդամները, բարձրաստիճան զինվորականներ, Երեւանի կայազորի մի շարք զինծառայողներ եւ հոսպիտալների բուժանձնակազմերն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու վթարի զոհ դարձած օդաչուների եւ բժիշկների հիշատակին:

Զոհվածների հարազատների, զինվորականների հետ միասին հոգեւոր ծիսակարգին մասնակցել եւ զոհվածների հոգիների հանգստության համար խնկարկել է «Ռազմական բժիշկների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Ռուզաննա Խաչատրյանը:

Նույն օրը Երեւանի կայազորի մի շարք զինծառայողներ Ազգային հերոս Մովսես Գորգիսյանի մահվան 25-րդ տարելիցի կապակցությամբ այցելել են «Ծիծեռանակաբերդ» հուշահամալիր, ծաղիկներ են դրել հերոսի շիրիմին: