Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Քլարք Փրայսը ցավակցություն է հայտնել 6 ամսական Սերյոժա Ավետիսյանի մահվան կապակցությամբ: Այս մասի դիվանագետը գրել է իր Twitter-ում:

Հունվարի 19-ին, ժամը 17:02-ին բժիշկները փաստել են 6 ամսական Սերյոժայի կենսաբանական մահը: Չնայած տեղական եւ արտերկրյա բժիշկների համառ ջանքերին՝ չի հաջողվել բարելավել կենսական ցուցանիշները, սիրտ-անոթային, թոքերի, երիկամների անբավարարությունը զարգացել է, ինչը հանգեցրել է փոքրիկի մահվան:

Հիշեցնենք, որ հունվարի 12-ի վաղ առավոտյան հանցագործը Գյումրիում գնդակարեց Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին: Սպանության համար մեղադրվում է ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը:

Երկու քրեական գործ է հարուցվել. ռուսական կողմը գործ է հարուցել «դասալքություն» եւ «սպանություն» հոդվածներով: Սպանության փաստով քրեական գործ է հարուցել նաեւ Հայաստանի Քննչական կոմիտեն: