Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը ժամանել է Երեւան՝ ռուս զինծառայողի դեմ հարուցված քրեական գործի նախաքննությունը համակարգելու համար: Այս մասին երկուշաբթի տեղեկացրել է ՌԴ Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը:
«Ռուսաստանի Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը ժամանել է Երեւան՝ ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի դեմ հարուցված քրեական գործի հետաքննության զբաղվող զինվորական քննիչների աշխատանքը համակարգելու համար»,- Մարկինի խոսքերն է փոխանցում ՌԻԱ Նովոստին:
Բաստրիկինին հանձնարարվել է «սերտորեն համագործակցել Հայաստանի իրավապահ մարմինների հետ՝ հանցագործության հանգամանքների՝ առավելագույնս օբյեկտիվ եւ լիարժեք քննության համար»: «Եվ որեւէ կասկած չկա, որ դաժան սպանության մեղավորն արժանի պատիժ կկրի օրենքի ամբողջ խստությամբ»,- ասել է Մարկինը:




























