ԱՄՀ-ն 2015 թ. Ռուսաստանի տնտեսության անկում 3%-ի անկում է կանխատեսում։ Այս տարի ավելի վաղ այն ՌԴ-ից սպասում էր ՀՆԱ-ի 0,5% աճ:
2016 թ. Սպասվում է 1% անկում՝ հոկտեմբերի 1,5% տոկոս աճի կանխատեսման փոխարեն:
«Կանխատեսումն արտացոլում է նավթի գների կտրուկ նվազման եւ աշխարհաքաղաքական լարվածության ուժեղացման տնտեսական ազդեցությունը», — պարզաբանել է ԱՄՀ-ն, փոխանցում է «Ռոսբալտը»:
ԱՄՀ-ն մի փոքր իջեցրել է նաեւ համաշխարհային ՀՆԱ-ի աճը 2015 եւ 2016 թթ.՝ 0,3-ով: Ըստ ԱՄՀ-ի՝ 2014 թ. համաշխարհային աճը կազմել է 3,3%:
ԱՄՀ-ն նշում է, որ Ռուսաստանում աճի կտրուկ դանդաղումը եւ ռուբլու փոխարժեքի նվազումը զգալի թուլացրել են ԱՊՀ մյուս երկրների հեռանկարները։ 2015 թ. ԱՊՀ երկրների տնտեսությունը, ըստ ԱՄՀ-ի, կնվազի 1,4%-ով, 2016 թ. կաճի 0,8%-ով:




























