Հայաստանյան բանկերում եւ փոխանակման կետերում այսօր՝ հունվարի 20-ին, դոլար կարելի է վաճառել միջինը 475-476 դրամով:

Ըստ rate.am կայքի՝ ժամը 10:00-ի դրությամբ, դոլարի առքը նվազագույնը կազմում է 474 դրամ Անելիք եւ Արդշին բանկերում, իսկ առավելագույնը 476,50 դրամ՝ ՊրոԿրեդիտ բանկում:

Բանկերը դոլար վաճառում են հիմնականում 480 դրամով, նվազագույնը 479 դրամ է՝ Անելիք, ԲՏԱ, Արդշին եւ Պրոմեթեյ բանկերում, իսկ առավելագույնը 480.50 դրամ ՊրոԿրեդիտ բանկում:

Եվրոյի առքը հայաստանյան բանկերում կազմում է միջինը 547 դրամ, նվազագույնը 543.50 դրամ է Ամերիաբանկում, իսկ առավելագույնը 552 դրամ Արմսվիսբանկում:

Բանկերը եվրո վաճառում են միջինը 563,10 դրամով, նվազագույնը 558 դրամ է՝ Պրոմեթեյ բանկում, իսկ առավելագույնը 570 դրամ՝ Յունիբանկում: