Գվատեմալայի ազգային ոստիկանության նախկին պետը 90 տարվա ազատազրկման է դատապարտվել: Դատարանը Պեդրո Գարսիա Արեդոնդոյին մեղավոր է ճանաչել 1980թ. Իսպանիայի դեսպանատան վրա հարձակումը կազմակերպելու մեջ՝ դատապատրելով 40 տարվա բանտարկության:
Տեղական դատական իշխանությունների տվյալներով՝ ընդհանուր առմամբ, Գվատեմալայի ոստիկանության նախկին պետը 160 տարվա ազատազրկման է դատապարտվել քանի որ 2012-ին նա արդեն 70 տարվա կալանքի էր դատապարտվել 1981թ-ին երկու ուսանողի անհետացման գոծով:
Այս անգամ նա ազատազրկման նոր ժամկետ է ստացել` 1980-ին Իսպանիայի դեսպանատան հրկիզման պատճառով, ինչի հետեւանքով 37 մարդ էր զոհվել: Ինչպես դատարանում է հաջողվել պարզել, Արեդոնդոն է ղեկավարել ոստիկաններին, ովքեր խախտելով դիվանագիտական բոլոր նորմերը, ներխուժել են դեսպանատուն ու հրդեհել այն:




























