Լիբիայի միջազգայնորեն ճանաչված կառավարությունը ապստամբ գեներալ Խալիֆ Հաֆթարին եւ եւս 108 նախկին բանակային սպաներին կոչ է արել վերադառնալ ծառայությանը:

Հաֆթարը լիբիական բանակի գեներալ է եղել երկրի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի կառավարման տարիներին, եւ 2011թ. Քադաֆիի ռեժիմի տապալումից հետո հրաժարվել է զենքը ցած դնել՝ ղեկավարելով այսպես կոչված «Լիբիական ազգային բանակը»:

Այս որոշումը բացատրվում է է միջազգային հանրության կողմից ճանաչված Լիբիայի կառավարությունում ու խորհրդարանում զինվորականների աճող ազդեցությամբ: Վերջիններս ստիպված են եղել փախչել երկրի արեւելք, երբ իսլամական «Լիբիայի արեւածագը» խմբավորումը զավթել էր Տրիպոլին եւ Օմար ալ-Հասիի ղեկավարությամբ իր կառավարությունը ստեղծել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով BBC-ին: