Նեպալի հիմնադիր ժողովում Սահմանադրության նախագծի քննարկումների ընթացքում վեճ է տեղի ունեցել: Քաղաքական գործիչները կոտրել են աթոռնորը, միմյանց վրա բարձրախոսներ նետել եւ վիրավորել ժողովի նախագահին:
Ընդդիմությունը փորձում է փոփոխություն կատարել Սահմանադրությունում՝ այն ընդունելուց առաջ, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Երեքշաբթի ակտիվիստները հարձակվել են տրանսպորտային միջոցների վրա, ինչպես նաեւ փորձել են հարկադրաբար փակել դպրոցները եւ խանութները՝ համընդհանուր գործադուլ սկսելու համար: Կալանավորվել է մի քանի մարդ:




























