Հնդկաստանի նախկին նախարար եւ ՄԱԿ-ում դիվանագետ Շաշի Տարուրային հարցաքննել են իր կնոջ՝ այս տարի մեծ աղմուկ բարձրացրած մահվան գործով: 2015թ. հունվարին Սունանդա Պուշկարին մահացած են գտել հինգ աստղանի հյուրանոցի համարում:
Սկզբում բժիշկները ենթադրում էին, որ նա մահացել է թմրանյութերի չարաշահման հետեւանքով, սակայն ոստիկանությունը պնդում է, որ կնոջ մահը անբնական է եղել, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: Տարուրը հայտարարել է, որ երբեք չի կասկածել իր կնոջ մահվան գործի հանցավոր դիտավորության մեջ:


























