2015թ. օգոստոսի սկզբին բելառուս պատգամավորները արտահերթ նիստ կգումարեն՝ նախագահական ընտրությունների օրը նշանակելու նպատակով: Այդ մասին երեքշաբթի հայտարարել է Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Լիդիա Երմոշինան: «Ըստ Սահմանադրության, Ներկայացուցիչների պալատն (բելառուսական խորհրդարանի ստորին պալատը) է նշանակում նախագահական ընտրությունների ամսաթիվը: Այդ նպատակով արտահերթ նիստ կգումարվի», - ասել է նա:
Երմոշինան նաեւ հույս ունի, որ ընտրությունների երկրորդ փուլ չի լինի: Ենթադրվում է, որ առաջիկա ընտրություններին 15 թեկնածու կմասնակցեն: Պետական մարմնի ղեկավարը կարծում է, որ առաջին փուլն անցկացնելու համար մոտ 10 մլն դոլար կպահանջվի, հայտնում է «ՏԱՍՍ»-ը:




























