Ալթայի երկրամասում կոպիտ վայրէջք է կատարել մասնավոր ուղղաթիռը, օդաչուն եւ ուղեւորները  չեն տուժել, «Ինտերֆաքսին» հայտնել է տարածաշրջանի արտակարգ ծառայությունների աղբյուրը:

Մասնավոր ընկերությանը պատկանող «Ռոբինսոն-66» ուղղաթիռը շարժիչի խափանման պատճառով կոպիտ վայրէջք է կատարել Գորնո-Ալթայսկից 300 կմ այն կողմ: Ուղղաթիռն ամբողջությամբ այրվել է, սակայն օդաչուն եւ երկու ուղեւորները կարողացել են անվնաս դուրս գալ ուղղաթիռից», - ասել է աղբյուրը: