Աֆղանստանում ճանապարհին տեղադրված ականառումբի վրա միկրոավտոբուսի պայթյունի հետեւանքով զոհվել է ութ խաղաղ բնակիչ: Ղազնի նահանգի փոխնահանգապետ Մուհամեդ ալի Ահմադին հայտնել է, որ ահաբեկչությունը կատարվել է Ջագուրի վարչական շրջանի ավտոճանապերհին:

«Զոհվել է ութ մարդ, այդ թվում՝ մեկ կին եւ մեկ երեխա, եւս մեկ կին եւ մեկ երեխա վիրավորվել են», - նշել է Ահմադին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Առայժմ ոչ ոք չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը, սակայն ականառումբերի այդ տեսակն օգտագործում են թալիբները՝ աֆղանական եւ արտասահմանյան հատուկ ծառայությունների զինված հարձակումների ընթացքում: