Հունվարի 19-ին ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ Օհանավան գյուղի բնակիչ, 1994 թ. ծնված Հակոբ Հ.-ին պատկանող շինությունից 2014 թ. դեկտեմբերի 25-ին հայտնաբերել էր «Դ-30» տիպի հրանոթի 122 մմ տրամաչափի 2 արկ:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե դեպքի վայր հրավիրված ինժեներ-սակրավորների կողմից արկերը վնասազերծվել եւ տեղափոխվել էին ՀՀ ՊՆ:

Ըստ Հակոբ Հ.-ի հոր` 1966 թ. ծնված Աշոտ Հ.-ի հայտարարության, հայտնաբերվածն ինքը 2011 թ. սեպտեմբերին գտել էր Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղին հարակից դաշտերից եւ որպես մետաղի ջարդոն հետագայում հանձնելու նպատակով տեղափոխել իրենց տուն:

Կատարվում է հետաքննություն: