Ռուսական «Գազպրոմը» ուկրաինական «Նեֆտոգազ»-ին նակամէ հղել, որտեղ հիշեցրել է ռուսական գազի դիմաց 2,44 մլրդ դոլար պարտքի մասին: Այս մասին հայտնել է «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը՝ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ հանդիպման ժամանակ:

«Դմիտրի Անատոլեւիչ, ես ուզում եմ Ձեզ տալ նամակի պատճենը, որը «Գազպրոմն» ուղարկել է «Ուկրաինայի նեֆտոգազ»-ին: Այստեղ խոսքը 2,196 մլրդ դոլարի պարտքի, ինչպես նաեւ չվճարված ժամանակահատվածի համար տուգանքների մասին է»,-ասել է Միլլերը՝ հավելելով, որ երկուսը միասին կազմում է 2,44 մլն դոլար: