Արխանգելսկում ոստիկանները ձերբակալել են 28-ամյա մի տղամարդու, որը կասկածվում է նրանում, որ վարձով է տվել գոյություն չունեցող բնակարաններ: Այս մասին նշվում է Ռուսաստանի ՆԳՆ Արխանգելսկի մարզային վարչության կայքում:

Ոստիկանության փոխանցմամբ, կասկածյալը Արխանգելսկի մարզի բնակիչներից ավելի քան 200 հազար ռուբլի է հափշտակել:

Հաղորդագրությունում նշվում է, որ 2014 թվականի սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին ոստիկանությունում հեռախոսային խարդախության նմանատիպ դեպքերի ահազանգեր են ստացվել: Խաբեբան գործել է մեկ սխեմայով՝ համացանցում վարձով տրվող կամ վաճառվող բնակարանի հայտարարություն է տեղադրել ակնհայտ ցածր գնով: Երբ որեւէ մեկը արձագանքել է հայտարարությանը եւ կանխավճար մուծել ապագա գործարքի համար, «բնակարանի տերը» այլեւս չի զանգահարել եւ չի պատասխանել զանգերին, հաղորդում է Gazeta-ն:

Ոստիկանները պարզել են, որ նա առնչություն ունի առնվազն 18 նմանատիպ գործարքների: Փաստի առթիվ քրգործ է հարուցվել: