Էկոնոմիկայի նախարարությունը աշխատակազմի նոր ղեկավար կունենա: Այդ պաշտոնում կնշանակվի Արմեն Շահնազարյանը: Կառավարության այս որոշման նախագիծն ընդգրկված է Կառավարության հունվարի 22-ին կայանալիք նիստի օրակարգում:
Կառավարության որոշման նախագծում ասվում է. «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 21 –ին և 34-րդ հոդվածի 3-րդ կետերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Արմեն Շահնազարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ղեկավար»։




























