Վանաձորի Գեւորգ Չաուշի անվան թիվ 24 միջնակարգ դպրոցի բակում դանակահարության հետեւանքով վնասվածքներ ստացած դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ` 17-ամյա Տիգրան Գեւորգյանը կոմայից դուրս է եկել:
Սակայն Տիգրանը վերականգնողական երկար ճանապարհ ունի. դեռեւս չեն վերականգնվել տեսողությունը, շարժունակությունը եւ մնացած զգայարանները:
Առաջիկայում նախատեսվում է եւս մեկ վիրահատություն:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դեկտեմբերի 2-ին Վանաձորի Գեւորգ Չաուշի անվան թիվ 24 միջնակարգ դպրոցի բակում վիճաբանություն էր տեղի ունեցել, 17-ամյա Տիգրան Գեւորգյանը եւ 17-ամյա Ռոբերտ Պ.-ն դանակահարվել էին: Նույն օրը երեկոյան 17-ամյա Նարեկ Ա.-ն ինքնակամ ներկայացել է ոստիկանություն եւ խոստովանել, որ ինքն է դանակով հարվածել Տիգրանին եւ Ռոբերտին: Կատարվում է քննություն:
Հաշվեհամարներ՝
1930031120600300 Հայկական դրամ (Converse Bank), Սարգիս Գեւորգյան
1570021664190101 US Dollar (Ameria Bank), Գառնիկ Գեւորգյան
ArCa online - 9051 2702 0030 4002:
+374 94 114 993՝ Սարգիս Գեւորգյան (Տիգրանի եղբայր):




























