ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կրկին մեղադրել է Ռուսաստանին Ուկրաինայում ագրեսիայի մեջ, որը Մոսկվան կտրականապես հերքում է, եւ հայտարարել, որ ԱՄՆ շնորհիվ Ռուսաստանը հայտնվել է միջազգային մեկուսացման մեջ, իսկ նրա տնտեսությունը «բզկտված»:
«Մենք ցուցադրում ենք ամերիկյան ուժն ու դիվանագիտությունը: Մենք ելնում ենք սկզբունքից, որ մեծ երկրները չեն կարող հարձակվել փոքր երկրների վրա, որոնք դիմակայում են ռուսական ագրեսիային՝ աջակցելով ուկրաինական ժողովրդավարությանը եւ երաշխիքներ տալով ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցներին»,-հայտարարել է Օբաման հանդես գալով Կոնգրեսի առջեւ ամենամյա «Երկրի վիճակի մասին» ելույթով:
«Նախորդ տարի, երբ մենք մեր դաշնակիցներն աշխատում էին պատժամիջոցներ կիրառելու ուղղությամբ, ոմանք ենթադրում էին, որ պարոն Պուտինի ագրեսիան խելացի ռազմավարության եւ ուժի օրինակ է: Բայց այսօր Ամերիկան ուժեղ եւ միասնական է իր դաշնակիցներով, մինչդեռ Ռուսաստանը մեկուսացած է, իսկ նրա տնտեսությունը բզկտված»,-հայտարարել է Օբաման, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Աշխարհի գրեթե ոչ մի երկիր չի ճանաչել Ղրիմի միացումը Ռուսաստանին եւ մեղադրել Մոսկվային Ուկրաինայում հակամարտությանը միջամտելու մեջ: Ռուսաստանն էլ հայտարարում է, որ չի մասնակցում ներուկրաինական հակամարտությանը:


























