Ռուսաստանցիներն Ստալինին հիմա ավելի լավ են վերաբերվում, քան երբեւէ սոցիոլոգիական հարցումների ժամանակ: Այս մասին գրում է «Վեդոմոստին»՝ վկայակոչելով «Լեւադա կենտրոնի» անցկացրած նոր հարցման արդյունքները:

Ըստ այդմ, ռուսաստանցիների 52 տոկոսը համարում է, որ Ստալինը Ռուսաստանի պատմության մեջ «անկասկած դրական» եւ «ավելի շուտ դրական» դեր է խաղացել: Հակառակ դիրքորոշում ունեցողները կազմում են հարցվածների 30 տոկոսը:

«Սկսած Հաղթանակի 60-ամյակի տոնումից Ստալինի կերպարը ավելի դրական գծեր է ձեռք բերել ռուսաստանցիների գնահատականներում»,-հայտարարել է «Լեւադա Կենտրոնի» ղեկավարի տեղակալ Ալեքսեյ Գրաժդանսկին: Նա պարզաբանել է, որ գնալով ավելի շատ է խոսվում Ստալինի մասին Երկրորդ աշխարհամարտի հաղթանակի, ոչ թե բռնաճնշումների համատեքստում:

Մյուս ֆավորիտների թվում է Նիկոլայ II-ը, որն ըստ ռուսաստանցիների 52 տոկոսի հայրենիքի համար ավելի շատ լավ բան է արել, քան վատ:  Լենինին դրական են վերաբերվում հարցվածների 36 տոկոսը, Բորիս Ելցինին՝ 11 տոկոսը:.