Ռուսաստանը մեկուսացնելու փորձերը արդյունք չեն տա: Այդ մասին 2014թ. ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Ռուսաստանին մեկուսացնելու կոչեր են հնչում, մասնավորապես, այդ մասին հայտարարել է Բարաք Օբաման: Այդ բոլոր փորձերն արդյունք չեն տա: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը երբեք ինքնամեկուսացման ուղիով չի ընթանա», - հայտարարում է «ՏԱՍՍ»-ը: