Թուրքիայում «Մեծ կաշառք» գործողության ժամանակ խոշոր կոռուպցիոն գործարքների մեջ մեղադրվող իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության 4 նախկին նախարարների գործը դատարան չի հասնի։
Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ Թուրքիայի խորհրդարանում հունվարի 20-ին տեղի է ունեցել 4 նախկին նախարարների նկատմամբ հետաքննություն թույլ տալու համար քվեարկություն։
Քվեարկության արդյունքներով 4 նախկին նախարարները ազատվել են դատական հետաքննության հանձնվելուց։
Էկոնոմիկայի նախկին նախարար Զաֆեր Չաղլայանի համար կողմ է քվեարկել 242, դեմ՝ 264 պատգամավոր, ՆԳ նախկին նախարար Մուամեր Գյուլերի համար կողմ՝ 241, դեմ՝ 258, ԵՄ հարցերով նախկին նախարար Էգեմեն Բաղըշի համար կողմ՝ 245, դեմ՝ 255 եւ Շրջակա միջավայրի հարցերով նախարար Էրդողան Բայրաքթարի համար կողմ 219 եւ դեմ՝ 288 պատգամավոր։




























