Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը հայտարարել է, որ իշխանությունները պետք է հսկողության տակ պահեն «ահաբեկչական ցանցում» ներգրավված 3000-ից ավելի մարդու, փոխանցում է Agence France-Presse-ը:
Ըստ նրա՝ մեկ տարում 130%-ով ավելացել է Իրաքում եւ Սիրիայում ահաբեկչության հետ կապ ունեցող անձանց թիվը, փոխանցում է Gazeta-ն:
Վալսը նաեւ հայտարարել է 2680 նոր աշխատատեղ ստեղծելու եւ ծայրահեղականության դեմ պայքարի համար 425 մլն եվրո (490 մլն դոլար) ծախսելու մասին:




























