ԱՄՆ-ն ջաքեր է գործադրելու, առաջին հերթին, ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների առաջխաղացման ուղղությամբ՝ նախագահների եւ արտգործնախարարների մակարդակով: ԱՊԱ-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ գործերի հավատարմատար Դերեք Հոգանը:
Ըստ նրա՝ ԱՄՆ-ն՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկիր, երկու կողմերին կհրավիրի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանակցությունները նաեւ 2015 թ. շարունակելու»:
«Նախագահների վերջին հանդիպումը տեղի էր ունեցել անցյալ տարի Փարիզում: Պետք է սահմանվեն դրույթները եւ թեմաները, որոնց ուղղությամբ պետք է տարվեն բանակցությունները: Դրա վրա էլ այժմ աշխատում են համանախագահները: Կարեւոր է այն պահը, որ երկու կողմերը եւ համանախագահներն իրենց ուշադրությունն են կենտրոնացրել հակամարտության խաղաղ կարգավորման վրա, եւ վերջերս հրադադարի գծում նկատվող լարվածության աճի մեջ կողմերից ոչ մեկը շահագրգիռ չէ», - նշել է հավատարմատարը:
Հոգանը նշել է, որ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը նախագահների հանդիպումից առաջ եւ հետո ակտիվություն է ցուցաբերել՝ իր հայտարարություններով եւ սոցցանցերում իր կարգախոսերով: Նա վստահ է, որ դիվանագետը կշարունակի իր գործունեությունը նաեւ 2015 թ.:




























