Դոլարի նկատմամբ եվրոյի փոխարժեքը նվազում է Եվրոպայի Կենտրոնական բանկի նիստին ընդառաջ: Սպասվում է, որ ԿԲ-ն կարող է հայտարարել քանակական մեղմացման ծրագրի (QE) մեկնարկի մասին:

Երեւանի ժամանակով 09:25-ին դոլարի նկատմամբ եվրոյի փոխարժեքը եվրոյի դիմաց  1,1610 դոլարից իջել է մինչեւ 1,1593 դոլար: Իենի նկատմամբ դոլարի փոխարժեքը 117,96 իենից բարձրացել է մինչեւ 118,18 իեն: Դոլարի ինդեքսը (ԱՄՆ-ի հիմնական գործընկեր-երկրների 6 արժույթների զամբյուղում դոլարի փոխարժեքը) աճել է 0,19%-ով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Վերլուծաբանները ակնկալում են, որ Եվրոպայի թուլացող տնտեսությունը խթանելու նպատակով Եվրոպայի Կենտրոնական բանկը կհայտարարի քանակական մեղմացման ծրագրի մեկնարկի մասին: