Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնը համաձայնել է ԱՄՆ կառավարությանը վճարել անշարժ գույքի վաճառքի հետ կապված կապիտալի հավելաճի վիթխարի հարկ, գրում է The Telegraph-ը:
Մեծ Բրիտանիայում կապիտալի հավելաճի հարկ գոյություն չունի: Ջոնսոնը ստիպված է վճարել ամերիկյան քաղաքացիության առկայության պատճառով:
Ավելի վաղ բրիտանացի քաղաքական գործիչն ԱՄՆ-ի պահանջն անվանել էր չափազանց վիրավորական: Ջոնսոնը հայտարարել էր, որ կվճարի հարկը, եթե այն կազմի մոտ 100 հազար ֆունտ:
Սակայն քաղաքապետը ստիպված է եղել փոխել որոշումը փետրվարին Բոստոն, Նյու-Յորք եւ Վաշինգթոն ծրագրված այցերի պատճառով,գրում է Gazeta.ru-ն:
Ինչպես նշվում է, Ջոնսոնը պարտավոր է հարկ վճարել՝ կապված Լոնդոնի հյուսիսում տան վաճառքի հետ, որը ձեռք էր բերել 1999 թվականին 470 հազար ֆունտով եւ 2009-ին վաճառել 1.2 մլն ֆունտով:




























