Ռուսական տնտեսությունը պետք է հարմարվի բարելի դիմաց նավթի 60-80 դոլար գնին, Դավոսի ֆորումի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ֆինանսների փոխնախարար Ալեքսեյ Կուդրինը:
«Այլ հարց է, որ կառավարությունն իրեն թույլ է տվել բյուջեն կազմել 100 դոլար գնի կանխատեսումներով», - նշել է նա եւ հավելել, որ մոտակա տարիները բարդ են լինելու, հայտնում է «ՏԱՍՍ»-ը:
Նրա գնահատումներով՝ մոտակա երկու տարիների ընթացքում նավթը բարելի դիմաց կարժենա մոտ 60 դոլար: Ընդ որում, բարելի դիմաց 100 դոլար եւ ավելի գինը «նույնպես ոչ նորմալ է եղել»: Կուդրինը նաեւ նշել է, որ ռուսական տնտեսության վրա պատժամիջոցների ազդեցությունը գործնականում հավասարազոր է էժանացող նավթի ազդեցությանը: Նրա խոսքով՝ այս իրավիճակը կհանգեցնի ներմուծման 40%-անոց կրճատմանը, ինչը զգալիորեն կբարդացնի տնտեսական աճի հնարավորությունները:
Ավելի վաղ, հունվարի 16-ին Ալեքսեյ Կուդրինն հայտարարել էր, որ բարելի դիմաց 40 դոլար նավթի գների պահպանման դեպքում բնակչության իրական եկամուտները կարող են 10%-ով կրճատվել:

























