Հայաստանի կառավարությունում Անկախ պետությունների համագործակցության հարցերով նոր ազգային համակարգող է նշանակվել: Այսօր՝ հունվարի 22-ին կառավարության նիստի ընթացքում կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղական Գուրգեն Դումանյանը հայտարարել է, որ նոր համակարգողի պաշտոնում նշանակվել է փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը: Գաբրիելյանին ԱՊՀ-ի հետ համագործակցության նոր համակարգող նշանակման մասին ՀՀ նախագահի հրամանն արդեն պատրաստ է:
Ավելի վաղ այս գործառույթն իրականացրել է նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը: Վաչե Գաբրիելյանը նախարար եւ փոխվարչապետ է նշանակվել 2014թ. նոյեմբերի 28-ին:



























