Հայաստանյան բանկերում եւ փոխանակման կետերում այսօր՝ հունվարի 22-ին, դոլար կարելի է վաճառել միջինը 466 դրամով:
Ըստ rate.am կայքի՝ ժամը 14:50-ի դրությամբ, դոլարի առքը նվազագույնը կազմում է 464 դրամ՝ Զարգացման հայկական բանկում, իսկ առավելագույնը 467 դրամ:
Բանկերը դոլար վաճառում են հիմնականում 473 դրամով, նվազագույնը 471 դրամ է՝ ԲՏԱ եւ Պրոմեթեյ բանկերում, իսկ առավելագույնը 477 դրամ Մելլաթ բանկում:
Եվրոյի առքը հայաստանյան բանկերում կազմում է միջինը 539 դրամ, նվազագույնը 537 դրամ է Անելիքբանկում, իսկ առավելագույնը 542 դրամ Արմսվիսբանկում:
Բանկերը եվրո վաճառում են միջինը 554 դրամով, նվազագույնը 549 դրամ է՝ ԲՏԱ բանկում, իսկ առավելագույնը 563 դրամ՝ Բիբլոս Բանկում:




























