Նախկին փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի կաբինետի գույքը կփոխանցվի ՀՀ կառավարության աշխատակազմին: Այս մասին որոշում է ընդունվել կառավարության հունվարի 22-ի նիստում:
Գեւորգյանից կառավարությանը ժառանգություն կմնա 76 սեղան, 64 պահարան, 445 աթոռ, 36 գաղտնապահարան, 4 մոնիտոր, 1 ֆաքս, 16 հեռուստացույց, 4 համակարգիչ:
Հիշեցնենք, 2014թ. նոյեմբերին ՏԿ նախարարությունը միացել էր ԱԻՆ-ին: Միացյալ գերատեսչությունը ղեկավարում է Արմեն Երիցյանը: Արմեն Գեւորգյանը, որը նախարարի պաշտոնը զբաղեցնում էր 2008թ. ապրիլից մինչեւ 2014-ի հոկտեմբեր, այժմ գլխավորում է IDeA հիմնադրամը («Հայաստանի զարգացման նախաձեռնություններ»), որը հիմնադրել է ռուսաստանցի հայ գործարար Ռուբեն Վարդանյանը:




























