Իրավապահ մարմինները հետեւում են Քաջարան քաղաքում հեպատիտ C-ով վարակման գործին: Այդ մասին այսօր՝ հունվարի 22-ին, լրագրողներին հայտարարել է առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:  

Նրա տվյալներով՝ բոլոր վարակվածները ապահովագրված են (ամենայն հավանականությամբ, նրանք Զանգեզուրի պնղձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցներ են՝ խմբ.): «Կոնկրետ այդ հիվանդները ապահովագրված են եւ նրանց բուժումը բարձր մակարդակով պետք է իրականացվի», - հայտարարել է Մուրադյանը: Միեւնույն ժամանակ պետք չէ եզրահանգումներ կատարել, որ հիվանդանոցային հիգիենայի խախտման մեջ մեղավոր է բուժհաստատությունը. «Համոզված եմ, որ քրեական գործ կհարուցվի,, եւ բոլոր հարցերին պատասխան կտրվի»Լ

Ի պատասխան հարցին՝ ինչո՞ւ մինչեւ օրս հասարակությունում չի երեւում եւ բացատրություններ չի տալիս բժշկական կենտրոնի տնօրենը, Մուրադյանն ասել է. «Յուրաքանչյուր բժիշկ պետք է պատասխանատվություն կրի իր արված կամ չարված աշխատանքի համար: Միանշանակ հայտարարում եմ, որ գործը գտնվում է իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում»: