Սրտի անվճար ստենտավորման ծրագիրը Հայաստանի կառավարության ձեքբերումն է: Այդ մասին այսօր՝ հունվարի 22-ին, հայտարարել է առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: Նրա խոսքով՝ 2015թ. սկզբից ավելի քան 60 մարդ (որոնց սպառնացել է 3-րդ աստիճանի ինֆարկտից մահ) անվճար ստենտավորում է անցել,

«Կարծում եմ, որ բնակչությունը լիովին սատարում է այդ ծրագիրը: Անհետաձգելի օգնությունը թույլ է տալիս փրկել մարդկանց կյանքեր, երբ ժամերի խնդիր է: Սա Հայաստանի նախագահի նախընտրական ծրագրի դրույթներից մեկն է», - հավելել է Մուրադյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանի բժիշկների որակավորումը լիովին թույլ է տալիս նման բարդ միջամտություն իրականացնել: Ստենտի տեղադրման վիրահատությունից բացի, անվճար կլինի նաեւ 6 ամսվա ընթացքում հիվանդի նկատմամբ վերահսկողությունը, իսկ անհրաժեշտության դեպքում կրկնակի ստենատվորում կիրականցվի:

Ծրագրի առաջին արդյունքները կամփոփվեն 3 ամիս անց: Դրանից հետո դրանում ընդգրկված կենտրոնների աշխարհագրությունը: