Բարձրլեռնային եւ սահմանամերձ գյուղերից պետպատվերով սովորող ուսանողներին կպարտավորեցնեն գործուղմամբ աշխատել 5 տարի: Այս որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության հունվարի 22-ի նիստում:

Նախքան բուհ դիմելը, բարձրլեռնային եւ սահմանամերձ գյուղերից դիմող տղաները եւ աղջիկները պայմանագիր են ստորագրում, ըստ որի՝ պարտավորվում են  ուսումն ավարտելուց հետո գործուղմամբ աշխատել 5 տարի: Հակառակ դեպքում՝ շրջանավարտները պետք է 3 ամսվա ընթացքում վճարեն ողջ գումարը, որը նրանց վրա ծախսել է պետությունը՝ ինչպես ուսման վարձը, այնպես էլ ուսանողական թոշակը: