Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած արիության եւ անձնազոհության համար N զորամասի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Արման Ռաշիդի Ուդումյանը հետմահու պարգեւատրվել է Մարտական ծառայության մեդալով:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, հունվարի 21-ին, ժամը 18:00-ի սահմաններում, ըստ նախնական տվյալների, ՀՀ ՊՆ N զորամասի մարտական հենակետում, հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտելու հետեւանքով ստացած հրազենային վնասվածքներից զոհվել է պայմանագրային զինծառայող Արման Ռաշիդի Ուդումյանը: Արման Ուդումյանը Տավուշի մարզի Չորաթան գյուղի բնակիչ էր:




























