Երեւանի Նորաշեն թաղամասի բնակիչն այսօր՝ հունվարի 22-ին, փորձել է ինքնասպանություն գործել:
Ինչպես տեղեկանում ենք ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունից, ժամը 14.09-ին տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել, դուռը փակ է. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ՕԽ-ն, ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը եւ մեկ մարտական հաշվարկ:
Ա. Ա.-ն (ծնվ. 1973 թ.) ներսից բացել է դուռը:
Ոստիկանության աշխատակիցները քաղաքացու հետ տարել են բացատրական աշխատանքներ:




























